Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

26.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում:

Ոռոգման ջրատարի կառուցում

Սուբվենցիոն ծրագրով Թաթուլ համայնքում ոռոգման ջրատար է կառուցվում: Նորակառույց 7.8կմ երկարությամբ ջրագիծը ոռոգման ջուր կմատակարարի շուրջ 160 տնտեսության տնամերձ հողամասերը ոռոգելու համար, և արդյունքում՝ ոռոգման ջրով ապահովված կլինի համայնքի 80%-ը:Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը 150մլն դրամ է, որի 135 մլն դրամը հատկացնելու է ՏԿԵՆ ջրային կոմիտեն: 15 մլն դրամ համայնքն ու կառավարությունն են տրանադրելու (45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը):

Լուսավորության համակարգի կառուցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Թաթուլ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը: Նորակառույց 2կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 3 փողոցներով: Տեղադրվելու են 70 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը շուրջ 50%-ով լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:

Հուշապուրակի կառուցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքի 100 ամյակին նվիրված հուշապուրակ է կառուցվում: Տարածքը բարեկարգվելու է, տնկվելու են ծառեր, տեղադրվելու են նստարաններ, կառուցվելու է ցայտաղբյուր: Համայնքի բնակիչների հանգանակությամբ տեղադրվելու է համայնքի 100 ամյակին նվիրված խաչքար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 35%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14