Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Եդեսիա համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ կկառուցվի
24.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Նոր Եդեսիա համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ կկառուցվի:
Նորակառույց 2.2 կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 4 փողոցներով: Տեղադրվելու են 64 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը գրեթե ամբողջությամբ լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: