Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30 ամյակի առթիվ
23.08.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:
30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագիրը՝ իրականություն դարձնելով ազատ և անկախ հայրենիքում ապրելու ժողովրդի երազանքն ու կամքը:
Այս պատմական փաստաթղթով սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին. միահամուռ և երկարատև պայքարի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան պետություն:
Շնորհավորում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին՝ Անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի առթիվ:
Թո՛ղ հարատև լինի մեր երկրի անկախությունը, թո՛ղ խաղաղություն տիրի մեր հայրենիքում:
Կեցցե՛ ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը: