Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

21.08.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանն այցելել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։

Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները:
Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի մասնագետների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվել է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: Որոշակի վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև խաչկալի «Տիրամայրը մանկան հետ» պատկերի վրա (գործ՝ Հովհաննես Մինասյանի):

Ներկաներն այցելել են նաև դպրատուն, շրջել են տառերի պուրակում, այնուհետև դիտել են 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։

Մանրամասները

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14