Նորություններ
Արագածոտնի մարզում շինարարական եռուզեռ է. կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում
20.08.2020

Արագածոտնի մարզում այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 3 անգամ (2020թ. բյուջեն կազմում է 3.8մլրդ դրամ), ծրագրերի թիվն ավելացել է 45-ով (96 ծրագիր), մասնակից համայնքների թիվը՝ 11-ով (43 համայնք):
Արագածոտնի մարզում պարտաճանաչ հարկեր վճարող քաղաքացիների շնորհիվ այս տարվա սուբվենցիոն ծրագրերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: Ինչպես խոստացել էինք՝ հարկերից գոյացած միջոցները ծառայում են տվյալ համայնքի զարգացմանը:
Կիրականացվեն 3.8 մլրդ դրամ արժողությամբ գազիֆիկացման, ասֆալտապատման, խմելու ջրի մատակարարման, ոռոգման ցանցի բարելավման, գիշերային լուսավորության համակարգերի կառուցման, մշակույթի տների նորոգման, մանկապարտեզների, շենքերի բակերի, տանիքների բարեկարգման և այլ սուբվենցիոն ծրագրեր: Շուրջ 1.85մլրդ դրամ ՀՀ կառավարությունն է ֆինանսավորելու, 1.9 մլրդ դրամ՝ համայնքները, 50մլն դրամ կազմում են այլ ներդրումները: