Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Շղարշիկ համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ կկառուցվի

17.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շղարշիկ համայնքում կկառուցվի փողոցների գիշերային լուսավորության համակարգ:

Նորակառույց շուրջ 2կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 2 կենտրոնական փողոցներով: Նախկինում տեղադրված, սակայն չշահագործված սյուները վերանորոգվելու են, տեղադրվելու են 30 նոր սյուներ և 52 էներգոխնայող լուսադիոդային լամպեր:

Նշենք, որ Շղարշիկ համայնքը մինչ այժմ լուսավորության ցանց չի ունեցել, և աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը շուրջ 60%-ով լուսավորված կլինի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 65%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52