Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը փնտրում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու
12.08.2020

Աշխատանքի բնույթը
✅Մարզպետարանի տեղեկատվական քաղաքականության կազմակերպում, աշխատանքների լուսաբանում, զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության ապահովում
✅Մամուլի հաղորդագրությունների, ֆոտոռեպորտաժի, տեսանյութերի պատրաստում, դրանց տարածման հետ կապված աշխատանքների կազմակերպում
✅Հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպում և անցկացում
✅Զանգվածային լրատվության միջոցներով մարզպետարանի գործունեությանն առնչվող հրապարակումների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում դրանց oպերատիվ արձագանքի ապահովում
✅Մարզպետարանի ինտերնետային կայքի և սոցիալական կայքերի էջերի վարում
✅Տեղեկատվության և հասարակայնության ոլորտին առնչվող այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակավորումները
✅Լրագրություն, բանասիրություն կամ լեզվաբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
✅Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառներում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ
✅Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքներ
✅Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու, առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն, հաղորդակցության հմտություններ
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի aragatsotn.press@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու»:
Ինքնակենսագրականների ներկայացման վերջնաժամկետն է՝ 01.09.2020թ.: