Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Թալին համայնքում 483մլն 650 հազար դրամ ընդհանուր արժեքի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

10.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թալին համայնքում 483մլն 650 հազար դրամ ընդհանուր արժեքի ասֆալտապատման, փողոցների գիշերային լուսավորության համակարգի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի վերանորոգման, մանկապարտեզի բարեկարգման, համայնքապետարանի շենքի վերանորոգման 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում:

 Ասֆալտապատում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թալին քաղաքի 4.1 կմ երկարությամբ ճանապարհներ կվերանորոգվեն: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներ կատարել ներհամայնքային 10 փողոցներում: Ընտրված են հիմնականում կենտրոնական փողոցին զուգահեռ փողոցները: Աշխատանքների ավարտից հետո համայնքի փողոցների մոտ 70%-ը ասֆալտապատ կլինի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50%-ը կներդնի համայնքը:

Լուսավորության համակարգի կառուցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընդլայնվում է Թալին քաղաքի լուսավորության համակարգը: Նորակառույց 3.5կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 25 փողոցներով: 9 փողոցում տեղադրվելու են 97 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լուսամփոփներ, իսկ 16 փողոցում նախկին լամպերը փոխարինվելու են 120 նոր՝ էներգոխնայող լուսադիոդային լուսամփոփներով:

Նախատեսվում է նաև համայնքում տեղադրել 2 հատ արևային կայան, որով պայմանավորված՝ տարեկան էլեկտրաէներգիայի ծախսի մոտ 1.4մլն դրամի խնայողություն կկատարվի: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին քաղաքը շուրջ 90%-ով լուսավորված կլինի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

 Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվում են քաղաքի Խանջյան 21 և 23 բազմաբնակարան եռահարկ շենքերի տանիքները և Տերյան 26 հինգհարկանի շենքի 4 մուտքերը, որտեղ ապրում է շուրջ 290 բնակիչ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

 Մանկապարտեզի բարեկարգում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվում է Թալին համայնքի թիվ 3 մանկապարտեզի խաղահրապարակը, հիմնանորոգվում է դահլիճը: Աշխատանքների արդյունքում խաղահրապարակում տեղադրվելու են մանկական տաղավարներ, հավաքովի կարուսելներ, իսկ չօգտագործվող նախկին դահլիճի տեղում կառուցվելու է մարզադահլիճ: Մանկապարտեզ է հաճախում 120 երեխա:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

 Համայնքապետարանի վարչական շենքի բարեկարգում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թալինի համայնքապետարանում իրականացվող աշխատանքների արդյունքում կառուցվում է ջեռուցման համակարգ, հիմնանորոգվում է դահլիճը, վերանորոգվում են նաև 3 վարչական սենյակներ, որոնք վերանորոգման նախկին ծրագրից դուրս էին մնացել:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 35%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65%-ը կներդնի համայնքը:

 

Իրականացվող սուբվենցիոն ծրագրերը լավ օրինակ են, թե ինչպես են համայնքի բնակիչների վճարած հարկերից գոյացած միջոցները նպաստում տվյալ համայնքի զարգացմանը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52