Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ
09.08.2020
Հարգելի՛ շինարարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:
Հայաստանում այժմ շինարարական եռուզեռ է՝ ճանապարհաշինությունից մինչև դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգումից մինչև ենթակառուցվածքների արդիականացում:
Երկիրը շենացնելու մեր որդեգրած քաղաքականության անխափան իրականացման երաշխավորը ձեր պրոֆեսիոնալ աշխատանքը և մասնագիտական նվիրումն են:
Ձեր կատարած բարեխիղճ աշխատանքի արդյունքները տեսանելի են ոչ միայն այսօր, այլ նաև միտված են սերունդների անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը:
Կրկին շնորհավորելով շինարարական գործի նվիրյալներին՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, մասնագիտական նվաճումներ և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և երկրի շենացման:
Հ.Գ. լուսանկարները՝ արխիվային: