Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ոսկեհատ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում
06.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ոսկեհատ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում:
Նորակառույց 2.5կմ երկարությամբ գազատարն անցնելու է համանքի 2 փողոցներով, արդյունքում՝ ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: Աշխատանքների ավարտից հետո գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված կլինի: Ծրագրի արժեքի 60%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 40%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: