Նորություններ
2020 թ. սուբվենցիոն ծրագրով Կոշ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում
04.08.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոշ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում:
Նորակառույց 1.7կմ երկարությամբ գազատարն անցնելու է համայնքի 6 փողոցներով, արդյունքում՝ ևս 40 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: Աշխատանքների ավարտից հետո գյուղը շուրջ 90%-ով գազիֆիկացված կլինի: Ծրագրի արժեքի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: