Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծաղկահովիտ, Գեղարոտ, Հնաբերդ և Գեղաձոր բնակավայրերում 9,1 կմ երկարությամբ ջրատար է կառուցվում

03.08.2020

Ավելի վաղ տեղեկացրել էինք Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծաղկահովիտ և Գեղարոտ բնակավայրերում խմելաջրի խողովակաշարի կառուցման մասին:

Ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ համայնքի ևս 2 բնակավայրում՝ Հնաբերդում և Գեղաձորում համանման ծրագրեր կիրականացվեն:
Արդյունքում՝ Ծաղկահովիտ խոշորացված համայնքում այս տարի խմելու ջրի միանգամից 4 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում:

Նշված 4 բնակավայրերում ընդհանուր 9.1կմ երկարությամբ խմելու ջրատար է կառուցվում: Աշխատանքների ավարտից հետո նշված բնակավայրերը շուրջ 90%-ով կապահովվեն խմելու ջրով, արդյունքում՝ շուրջօրյա ջուր կունենա 500 ընտանիք: Ծրագրի ընդհանուր արժեքը 91 միլիոն դրամ է, որից 70%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 30%-ը կներդնի համայնքը: Ծաղկահովիտ և Գեղարոտ բնակավայրերում շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են, Գեղաձորում աշխատանքները սկսվել են 2 օր առաջ, իսկ Հնաբերդում կմեկնարկեն առաջիկա օրերին:

Իրականացվող սուբվենցիոն ծրագրերը լավ օրինակ են, թե ինչպես են համայնքի բնակիչների վճարած հարկերից գոյացած միջոցները նպաստում տվյալ համայնքի զարգացմանը:

Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01