Նորություններ
Հայտարարվել է Օշական, Աղձք, Բյուրական, Սասունիկ, Տեղեր համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ
31.07.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հայտարարել է Օշական, Աղձք, Բյուրական, Սասունիկ, Տեղեր համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ (ծածկագիր ՀՀԱՄ-ՀԲՄԱՇՁԲ-20/02)։
Ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Աշխատանքների նախահաշվային արժեքը 183.186.697 դրամ է:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
ℹՀայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 10:00, www.armeps.am կայքի միջոցով։
Մանրամասները` այստեղ :