Նորություններ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում նախակրթարաններ են կառուցվել
29.07.2020
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր և Գեղարոտ բնակավայրերում դպրոցներին կից նախակրթարաններ են հիմնվել: Ընթացիկ տարում նշված 2 նախակրթարանների կառուցման մասին հայտնել էինք դեռևս մայիսի 31-ին, այսօր դրանք արդեն իրականություն են:
Կահավորումից հետո հարմարավետ ու բարեկարգ նախակրթարաններն իրենց դռները կբացեն 4-ից մինչև 6 տարեկան 39 երեխաների առջև: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը որակյալ կազմակերպելու համար:
Ծրագիրն իրականացվել է «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ: Ընդգրկվել են այն համայնքները, որտեղ առկա են նախադպրոցական կրթությունից դուրս մնացած առավել մեծ թվով երեխաներ: