Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը այսօր հետևել են Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

24.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր հետևել են Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աշխատանքների իրականացման, որակի և ժամանակացույցի հետ կապված հարցեր։
Նախարար Սուրեն Պապիկյանը հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։

Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով:

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև մարզի Վարդաբլուր համայնքի կենտրոնական փողոցի 2 կմ ճանապարհահատվածը։ Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ։ Վերջին անգամ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է 1980-ական թվականներին։

Պետական աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են տարվում նաև Ալագյազ խոշորացված համայնքի Սիփան-Ավշեն բնակավայրերը իրար կապող 6․1 կմ ճանապարհահատվածում։ Ճանապարհը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և մեծ նշանակություն ունի երկու բնակավայրերի համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24