Նորություններ
Հուլիսի 24-ին լրացավ տաղանդավոր բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի ծննդյան 80-րդ ամյակը
24.07.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզպետարանի աշխատակիցները սիրով և ջերմությամբ շնորհավորում են տաղանդավոր բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանին ծննդյան 80-րդ հոբելյանի առթիվ:
Արևշատ Ավագյանի ստեղծագործությունները սիրված են ինչպես հայրենի Աշտարակում, այնպես էլ լայն տարածում են գտել ընթերցասեր հասարակության շրջանում: Որպես հայ գրականության ինքնատիպ գոհարներ, նրա ժողովածուները շարունակելու են կրթել բազմաթիվ սերունդներ՝ անմար պահելով սիրված արվեստագետի ստեղծագործական ուղին:
Արևշատ Ավագյանին մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, երկարակեցություն և բազում հաջողություններ: