Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020թ. սուբվենցիոն ծրագրով Արագածոտն համայնքում կկառուցվի ջրատար

22.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020թ. սուբվենցիոն ծրագրով Արագածոտն համայնքում ոռոգման ջրատար կկառուցվի:

Նորակառույց 2.2կմ երկարությամբ ջրագիծը ջուր կմատակարարի 70 տնտեսության շուրջ 80հա այգիները և տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

Գյուղացիական տնտեսություններին ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելու հարցը մեր աշխատանքային օրակարգում է:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34