Նորություններ
2020թ. սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում կկառուցվի փողոցների գիշերային լուսավորության ցանց
21.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Ագարակ համայնքի լուսավորության համակարգը:
Կառուցվող 1.6կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 4 փողոցներով, տեղադրվելու են 49 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: