Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020թ. սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի մշակույթի տունը

20.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանարոգվում է Ակունք համայնքի մշակույթի տունը:
Ծրագրի իրականացմամբ շուրջ 30 տարի գործունեությունը դադարեցրած մշակույթի տունը կրկին կսկսի գործել, կակտիվանա համայնքի մշակութային կյանքը:

Համայնքում մշակութային միջոցառումները բարեկարգ միջավայրում կազմակերպելու հնարավորություն կստեղծվի: Արտադպրոցական դաստիարակության նպատակով այստեղ պարի խմբակ կգործի, տարեցների ժամանցի կազմակերպման համար մի սենյակը կծառայի որպես շախմատի, շաշկիի և այլ ինտելեկտուալ-ժամանցային խաղերի խաղասրահ:
Շենքի մի հատվածն էլ կտրամադրվի նախակրթարանին, ուր նախնական տվյալներով կհաճախի 20-30 երեխա:

Սուբվենցիոն ծրագրով իրականացվելու են ներքին հարդարման, հանդիսությունների դահլիճի բարեկարգման, աստիճանահարթակի սալիկապատման, տանիքի վերանորոգման և այլ շինարարական աշխատանքներ:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 35%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65%-ն էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01