Նորություններ
2020թ. սուբվենցիոն ծրագրով Ալագյազ համայնքի բոլոր 11 բնակավայրերում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի
18.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Ալագյազ խոշորացված համայնքի լուսավորության համակարգը:
Գիշերային լուսավորության 6կմ երկարությամբ նորակառույց ցանցն անցնելու է համայնքի բոլոր 11 բնակավայրերով: Տեղադրվելու են 104 նոր հենասյուներ՝ լեդ լուսատուներով, ևս 84-ը վերանորոգվելու են:Աշխատանքների ավարտից հետո Ալագյազ խոշորացված համայնքը գիշերային ժամերին ավելի քան 90%-ով լուսավորված կլինի:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 65%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: