Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել փոխմարզպետ Հարություն Գուլյանին
16.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 16-ի որոշմամբ Հարություն Գուլյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնում:
Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել փոխմարզպետ Հարություն Գուլյանին:
Մարզպետը շնորհավորել է նորանշանակ տեղակալին, բարի գալուստ մաղթել նրան և ասել.
- Վստահ եմ, որ Ձեր աշխատանքն ու ջանքերը կծառայեն մարզի առաջընթացին, իսկ մարզպետարանի աշխատակիցներն իրենց հերթին կնպաստեն, որպեսզի Դուք շուտ ինտեգրվեք նոր աշխատանքային միջավայրին:
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն իր խոսքում մեծ վստահության համար շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և պատրաստակամություն է հայտնել աշխատել հանուն մեր երկրի և Արագածոտնի մարզի բարօրության:
Խորհրդակցության ժամանակ ոլորտային պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքի մասին, քննարկվել են մարզպետարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: