Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Արագածոտն համայնքի մանկապարտեզի հին շենքը
15.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտն համայնքում բարեկարգ մանկապարտեզ կհիմնվի:
Անկախության հաստատումից հետո գործունեությունը դադարեցրած հին մանկապարտեզի մասնաշենքերն ամբողջությամբ վերանորոգվելու են, կառուցվելու է ջեռուցման համակարգ, կոյուղի, բարեկարգվելու է բակը: Հիմնանորոգումից հետո հարմարավետ մանկապարտեզն իր դռները կբացի շուրջ 50 երեխայի առաջ:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: