Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
13.07.2020

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում և բոլոր արժեշղթաներում ներգրավված ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի ներկայացուցիչներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ:
✅Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝
https://www.mineconomy.am/page/1613:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ.-ի հուլիսի 31-ը:
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
✅Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Հարցերի դեպքում դիմել`
✔️ՀՀ Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հեռախոս՝ 0232-3-51-61
✔️ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia
✔️Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ
Երևանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռախոս՝ +374 60 655 955; +374 93 144 635
✔️Վանաձորի գրասենյակ
ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48,
+374 60 65 00 45; +374 93 144 325
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: