Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Ներքին Սասնաշեն համայնքի խմելաջրի ցանցը
09.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Ներքին Սասնաշեն համայնքի խմելաջրի ցանցը:
Կկառուցվի 600 մետր երկարությամբ նոր ջրագիծ, ևս 1կմ խողովակաշար կվերանորոգվի:
Աշխատանքների ավարտից հետո շուրջօրյա կանոնավոր խմելաջրով կապահովվի համայնքի 320 ընտանիք:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:
Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: