Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ
05.07.2020

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ բնակիչներ,
Շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, զարգացումը և ժողովրդի բարօրությունը սերտորեն կապված է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, սահմանադրական կարգի պահպանման, անաչառ ու լեգիտիմ սահմանադրական արդարադատության իրականացման հետ:
Ցանկանում եմ շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, ում կամքով և ջանքով մենք օր-օրի ստեղծում ենք ավելի լավ՝ իրավունքների հավասար իրացման և օրենքի գերակայության պետութուն: