Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը 2020 թվականի ամառային զորակոչի մեկնարկի առթիվ

01.07.2020

Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը:

Սիրելի՛ նորակոչիկներ, համալրելով Հայոց բանակի շարքերը՝ դուք ստանձնում եք հայրենիքի պաշտպանի բարձրագույն կոչումը: Այսուհետ ձեզ է վստահված լինելու թերևս ամենից պատասխանատու առաջադրանքը՝ պաշտպանել հայրենի հողն ու ջուրը:

Ձեր երիտասարդ ուսերին եք կրելու հայրենիքի սահմանների անառիկության, երկրի խաղաղության երաշխավորի պարտավորեցնող, միաժամանակ վեհ ու հպարտ առաքելությունը:

Ցանկանում եմ, որ դուք արժանապատվորեն կրեք զինվորի կոչումը, հայրենիքի պաշտանությունը իրականացնեք պատվով, դրսևորեք ձեր մարդկային բարձր արժանիքները։ Ծառայության ընթացքում զինակից ընկերների նկատմամբ եղե՛ք հանդուրժող, հարգե՛ք սպային, հարգե՛ք միմյանց:

Առաջնորդվեք այն գիտակցմամբ, որ ձեր թիկունքում միայն բարեկամներ են, իսկ թշնամին կարող է տեղակայված լինել բացառապես հակառակ ճակատում:

Հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությունը և անվտանգությունը կախված է ձեզանից:

Մեր բանակն այսօր հզոր ու կայացած է և էլ ավելի է հզորանալու ձեզանով: Չեմ կասկածում՝ յուրաքանչյուրդ այնքան նվիրված ու խրոխտ է լինելու, որ Աստված մի արասցե, եթե որևիցե մեկը հանդգնի խախտել մեր երկրի անդորրը, հակահարվածը թշնամու համար ճակատագրական է լինելու:

Թանկագի՛ն ծնողներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ձեր որդիներին զինվորական ծառայության ճանապարհեք լավատեսությամբ և քաջալերեք նրանց:

Բոլորին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում:

Խաղաղություն Հայոց աշխարհին:

 

Հ.Գ. Լուսանկարը՝ Հայոց բանակի օրվա առթիվ հունվար ամսին կազմակերպված միջոցառումից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01