Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրցույթ՝ Շամիրամ, Արուճ, Նոր Եդեսիա, Կոշ, Արագածոտն, Ագարակավան համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների համար

01.07.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հայտարարել է Շամիրամ, Արուճ, Նոր Եդեսիա, Կոշ, Արագածոտն, Ագարակավան համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ (ծածկագիր ՀՀԱՄ-ՀԲՄԱՇՁԲ-20/03)։
Ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Աշխատանքների նախահաշվային արժեքը 117.996.880 դրամ է:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 16-ը՝ ժամը 14:00 ներառյալ, www.armeps.am կայքի միջոցով։

Մանրամասները 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17