Նորություններ
2020թ. սուբվենցիոն ծրագրով Արտաշավան համայնքում խմելաջրի նոր խողովակաշար է կառուցվել
30.06.2020
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արտաշավան համայնքում խմելաջրի նոր խողովակաշար է կառուցվել:
Նորակառույց խողովակաշարով խմելու ջուր կմատակարարվի Արտաշավան համայնքի ևս 50 ընտանիքի:
Ծրագրի իրականացմամբ նաև էականորեն կնվազեն խմելու ջրի կորուստները:
Աշխատանքների ընդհանուր արժեքի 45% համայնքի ներդրումն է, իսկ 55%-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը:
Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: