Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է Կարբի, Օհանավան, Փարպի, Ղազարավան, Ուշի, Բազմաղբյուր համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ
29.06.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հայտարարել է Կարբի, Օհանավան, Փարպի, Ղազարավան, Ուշի, Բազմաղբյուր համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ։
Ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Աշխատանքների նախահաշվային արժեքը 306մլն դրամ է:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 15-ը՝ ժամը 10:00 ներառյալ, www.armeps.am կայքի միջոցով։