Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020թ. սուբվենցիոն ծրագրով Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ և Գեղարոտ բնակավայրերում խմելու ջրագիծ կկառուցվի

25.06.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 2 բնակավայրում շուրջ 4.5կմ երկարությամբ խմելաջրի խողովակաշար կկառուցվի, որից 3կմ՝ Ծաղկահովիտում, 1.5կմ՝ Գեղարոտում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 60%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 40%-ը կներդնի համայնքը:

Կառուցման և վերանորոգման աշխատանքների արդյունքում կնվազի ջրի կորուստը, և երկու բնակավայրերի ևս 106 ընտանիք կապահովվի խմելու ջրով:

Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35