Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզում 42կմ ներհամայնքային ճանապարհներ կվերանորոգվեն

24.06.2020

 Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզի 21 համայնքում ճանապարհաշինական ծրագրեր կիրականացվեն, կվերանորոգվեն նաև բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ:

     Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հաստատել է 19 համայնքից ներկայացված ծրագրերը, ևս 2 համայնքի ծրագրային հայտ կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում:

Սուբվենցիոն ծրագրով այս տարի, ընդհանուր առմամբ, կվերանորոգվեն 113 ներհամայնքային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 42 կմ`

 

-Աշտարակ համայնք՝ 6.5կմ

-Ապարան համայնք՝ 5.1կմ
-
Թալին համայնք՝ 4կմ
-
Փարպի համայնք՝ 5.3կմ
-
Օհանավան համայնք՝ 4կմ
-
Ալագյազ համայնք՝ 3.7կմ
-
Կարբի համայնք՝ 3կմ
-
Արուճ համայնք՝ 1.5մ
-
Շամիրամ համայնք՝ 1.3կմ
-
Աղձք համայնք՝ 1.3կմ
-
Նոր-Եդեսիա համայնք՝ 1կմ
-
Բյուրական համայնք՝ 1կմ
-
Օշական համայնք՝ 1կմ
-
Սասունիկ համայնք՝ 0.8կմ
-
Բազմաղբյուր համայնք՝ 0.46կմ
-
Կոշ համայնք՝ 0.4կմ
-
Տեղեր համայնք՝ 0.4
-
Ուշի համայնք՝ 0.35 կմ
-
Ագարակավան համայնք՝ 0.35կմ
-
Ղազարավան համայնք՝ 0.3կմ
-
Արագածոտն համայնք՝ 0.15 կմ

   Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

  Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01