Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզում 42կմ ներհամայնքային ճանապարհներ կվերանորոգվեն
24.06.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզի 21 համայնքում ճանապարհաշինական ծրագրեր կիրականացվեն, կվերանորոգվեն նաև բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հաստատել է 19 համայնքից ներկայացված ծրագրերը, ևս 2 համայնքի ծրագրային հայտ կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում:
Սուբվենցիոն ծրագրով այս տարի, ընդհանուր առմամբ, կվերանորոգվեն 113 ներհամայնքային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 42 կմ`
-Աշտարակ համայնք՝ 6.5կմ
-Ապարան համայնք՝ 5.1կմ
-Թալին համայնք՝ 4կմ
-Փարպի համայնք՝ 5.3կմ
-Օհանավան համայնք՝ 4կմ
-Ալագյազ համայնք՝ 3.7կմ
-Կարբի համայնք՝ 3կմ
-Արուճ համայնք՝ 1.5մ
-Շամիրամ համայնք՝ 1.3կմ
-Աղձք համայնք՝ 1.3կմ
-Նոր-Եդեսիա համայնք՝ 1կմ
-Բյուրական համայնք՝ 1կմ
-Օշական համայնք՝ 1կմ
-Սասունիկ համայնք՝ 0.8կմ
-Բազմաղբյուր համայնք՝ 0.46կմ
-Կոշ համայնք՝ 0.4կմ
-Տեղեր համայնք՝ 0.4
-Ուշի համայնք՝ 0.35 կմ
-Ագարակավան համայնք՝ 0.35կմ
-Ղազարավան համայնք՝ 0.3կմ
-Արագածոտն համայնք՝ 0.15 կմ
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: