Նորություններ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը դիմակներ են բաժանել քաղաքացիներին
23.06.2020
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն այսօր շրջել են մարզկենտրոն Աշտարակում:
Բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:
Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ:
Կրելով դիմակ՝ մենք կյանքեր ենք փրկում. քո դիմակը պաշտպանում է դիմացինին, դիմացինինը՝ քեզ:
Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները և կոտրի՛ր վարակի տարածման տեմպը: