Նորություններ
Ոսկեվազ համայնքում 2020թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում գազատար է կառուցվում
22.06.2020

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում մեկնարկել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող գազատարի շինարարական աշխատանքները:
2.3կմ երկարությամբ գազատարի կառուցմամբ համայնքի շուրջ 105 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 15մլն դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: