Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են կորոնավիրուսային համաճարակին առնչվող մի շարք հարցեր
18.06.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացել է նոր կորոնավիրուսային համավարակի (COVID19) տարածումը կանխարգելելու, վարակակիրներին, մեկուսացվածներին և ինքնամեկուսացված անձանց բժշկական սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Մարզի բուժհաստատությունների (բժշկական կենտրոնների, առողջության կենտրոնների և ամբուլատորիաների) ղեկավարները ներկայացրել են աշխատանքիկազմակերպման սկզբունքները, ընթացիկ խնդիրները և հարցերը:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, դրական գնահատելով Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, հայտնել է իր գոհունակությունը:
Միևնույն ժամանակ մարզպետը խոսել է առկա խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների մասին:
Խնդիրներն ըստ առաջնահերթության և հրատապության լուծելու նպատակով՝ տնօրեններին առաջարկվել է բուժհաստատությունների կարիքները, առկա խնդիրները առարկայական գույքագրել և ներկայացնել մարզպետարան: