Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի համայնքներում դիմակներ է բաժանել
18.06.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք՝ կրե՛ք դիմակ, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր շրջել է մարզի մի շարք համայնքներում: Նա շնորհակալություն է հայտնել բոլորի առողջությունը գնահատող և դիմակ կրող մեր հայրենակիցներին, իսկ դիմակ չկրողներին բացատրել է դիմակի կարևորությունը և բաժանել է դիմակներ՝ խնդրելով, որ դրանք անպայման օգտագործեն:
Եթե բոլորը կրեն դիմակներ, հնարավոր կլինի նվազեցնել վարակի տարածման տեմպը, որի արդյունքում կնվազի օր-օրի ավելացող վարակակիրների քանակը: