Նորություններ
Դասընթացներ՝ սկսնակ ծրագրավորողների համար
11.06.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց:
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացը 2000 մասնակցի հնարավորություն է տալու`
✅ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,
✅հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
✅ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
✅զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար առցանց դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է կատարել մի քանի պարզ քայլ։
Դիմեք հիմա՝ https://www.edu2020.am/