Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում գազատար կկառուցվի
09.06.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կաթնաղբյուր համայնքում կկառուցվի 4.5կմ երկարությամբ գազատար:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է ծրագիրը, որի իրականացմամբ համայնքի 65%-ը հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Գազատարի կառուցման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: