Նորություններ
Հանրայնացրո՛ւ, նկարի՛ր, տարածի՛ր, վերահսկի՛ր
03.06.2020

Հարգելի՛ քաղաքացիներ,
Հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումներ, պարետի ցուցումներին և որոշումներին հակասող գործողություններ (մարդկանց կուտակումներ, առանց դիմակի, ձեռնոցների, բազմամարդ հավաքներ, հերթեր և նմանատիպ այլ իրավիճակներ) նկատելու դեպքում խնդրում ենք նկարահանեք դրանք և անձնական հաղորդագրությամբ ուղարկեք մեզ:
Նկարահանեք այնպես, որպեսզի իրավիճակի ամսաթիվը հստակ լինի և կասկածի առիթ չստեղծի: Կարող եք դրանք ուղարկել նաև ուղիղ եթերների միջոցով: Նկարահանած նյութերը կարող եք ուղարկել ինչպես ֆեյսբուքով (անձնական նամակով), այնպես էլ aragatsotn.press@gmail.com էլ. փոստի միջոցով: