Նորություններ
Երեխաների առօրյան Արագածոտնի մարզում առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար 2020 թվականի ընթացքում կիրականացվեն բարեկարգման մի շարք ծրագրեր
01.06.2020
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/25394_s.jpg)
Երեխաների առօրյան Արագածոտնի մարզում առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար 2020 թվականի ընթացքում կիրականացվեն բարեկարգման մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում մարզում կունենանք ևս 6 հարմարավետ մանկապարտեզ, 1 բարեկարգ զբոսայգի, 2 նոր նախակրթարան, կկառուցվի 1 մարզադպրոց, 1 ՏՏ դպրոց, կգործի 2 ցերեկային կենտրոն՝ կից խաղահրապարակներով:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս նպատակին ուղղված Արագածոտնի մարզից ներկայացված 9 ծրագրից 6-ն արդեն հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, 3 ծրագիր կքննարկվի առաջիկա նիստերի ընթացքում
Հաստատված՝
✅Կարբի համայնքի «Կենտրոնական այգու տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում և խաղահրապարակի կառուցում»
✅Նոր Ամանոս համայնքի «Մանկապարտեզի համապատասխան գույքի ձեռքբերում»
✅Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազաֆիկացում և ջեռուցում»
✅Օշական համայնքի «Դպրոցական փողոցի 24 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգում և տանիքի կառուցում»
✅Կարբի համայնքի «ՏՏ դպրոցի և ուսուցման կենտրոնի հիմնադրման համար շենքի շինության ձեռք բերում»
✅Կարբի համայնքի «Մարզադպրոցի կառուցում»
✅ Քննարկման փուլում գտնվող՝
✅Արագածավան համայնքի «Արտենի բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում և գույքի ձեռքբերում»
✅Թալին համայնքի «Թիվ 3 մանկապարտեզի դահլիճի, խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքներ»
✅Արագածոտն համայնքի «Մանկապարտեզի շենքի հիմնանորոգում»
✅ «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում Արագածոտնի մարզում 2 նախակրթարան կհիմնվի՝
✅Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայում
✅Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայում
✅ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եվ բարեգործական միջազգային կազմակերպության կողմից նախորդ տարի վերանորոգվել է Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզը, որն այս տարի կհամալրվի գույքով և անհրաժեշտ պարագաներով:
Կազմակերպության կողմից հիմնվել է 2 ցերեկային կենտրոն և խաղահրապարակներ՝ Ապարանում և Թալինում: Երեխաների կրթական, մշակութային զարգացման, բակային ճամբարների կազմակերպման համար նախատեսված երկարօրյա կենտրոններն այժմ աշխատում են հեռահար: Բացումը տեղի կունենա համաճարակային իրավիճակի կայունանալուց հետո: