Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ամենամեծ ցանկությունս այն է, որ բոլոր մանուկներն ապրեն երջանիկ ու ջերմ ընտանիքներում, որպեսզի նրանց ջինջ աչքերի փայլը, զրնգուն ծիծաղը, խինդն ու ուրախությունը երբևէ չպակասեն:
Մենք նպատակ ունենք ստեղծել մեր հերոսների սխրանքներին և երեխաների ժպիտներին արժանի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխա կապրի բարեկեցիկ, կունենա անհոգ մանկություն բարեկարգ, մաքուր, խաղահրապարակներով և կանաչապատ այգիներով լի երկրում:
Թանկագի՛ն մանուկներ, ձեզ առողջություն, երազանքների իրականացում և երջանիկ ապագա եմ մաղթում: