Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն
30.05.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազիֆիկացում և ջեռուցում» ծրագիրը:
Արագածավան բնակավայրի մանկապարտեզը նախատեսված է շուրջ 160 երեխայի, իսկ Արտենի բնակավայրի մանկապարտեզը՝ 120 երեխայի համար:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, մյուս 45%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: