Նորություններ
Նոր Ամանոս համայնքի նորակառույց մանկապարտեզը կհամալրվի գույքով
29.05.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Նոր Ամանոս համայնքի նորակառույց մանկապարտեզը կհամալրվի գույքով:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Նոր Ամանոս համայնքի «Մանկապարտեզի համապատասխան գույքի ձեռքբերում» ծրագիրը:
Ծրագրով մանկապարտեզը ամբողջությամբ կկահավորվի, ձեռք կբերվի ջրատաքացուցիչ, էլեկտրական տեխնիկա, ճաշարանի, ննջասենյակների, խոհանոցի, խաղասենյակի կահույք և անհրաժեշտ պարագաներ:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, մյուս 50%-ը կներդնի համայնքը:
Նշենք, որ այս մանկապարտեզը կառուցվել է 2018 և 2019 թվականների սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ՝ համայնքի 45-48 երեխա հնարավորություն կունենա հաճախել հարմարավետ նախադպրոցական հաստատություն:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: