Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:

Շուրջ մեկ դար առաջ հայ ժողովուրդը վճռկանորեն պայքարեց իր երկրի անկախության, խաղաղության, իր հայրենի հողը թշնամուն չզիջելու համար: Լինելով փոքրաթիվ, բայց միաժամանակ հզոր, մեր հերոսները միասնաբար կանգնեցին ընդդեմ թշնամու և հաղթեցին Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում:

1918 թվականի մայիսի 28-ին հիմք դրվեց Հայաստանի անկախ պետականությանը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որպես հայության հավաքական միավոր, նախադրյալներ ստեղծեց երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման համար:
Այսօր էլ մենք՝ նրանց ժառանգները, պետք է խաղաղության մեջ նույն միասնականությամբ պայքարենք մեր երկիրը շենացնելու, ավելի զարգացնելու և հզորացնելու համար: Եվ հիմա վստահաբար կարող եմ փաստել, որ մեր հաղթարշավը շարունակվում է. մենք մեր երազած երկիրը կերտելու ճիշտ ճանապարհին ենք:Հայաստանը եղել ու կմնա լավագույն վայրը, որտեղ հայ մարդը կարող է ապրել: Հայրենի հողից ավելի ջերմ ու հարազատ անկյուն չկա աշխարհում:

Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կեցցե՛ ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը:
Տոնդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14