Նորություններ
Հարգանքի տուրք՝ Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
28.05.2020
Այսօր նշվում է Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 102-րդ տարեդարձը:
Պատմական հաղթանակներում իրենց ներդրումն ունեցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և այլ պետական այրեր այցելել են Ապարան համայնք և «Վերածնունդ» հուշահամալիրում ծաղկեպսակներ են տեղադրել և ծաղիկներ խոնարհել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերաժացնող հուշակոթողին: