Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

26.05.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Օշական համայնքի «Դպրոցական փողոցի 24 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգում և տանիքի կառուցում» ծրագիրը:
Ծրագրի արդյունքում մանկապարտեզը կունենա բարեկարգ դահլիճ, ճաշարան, հիմնանորոգվելու է նաև տանիքը, կատարվելու են բարեկարգման այլ աշխատանքներ:
Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 130 երեխայի համար:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, մյուս 50%-ը կներդնի համայնքը:
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35