Նորություններ
Արագածոտնի մարզի բուժհիմնարկներին տրամադրվում են բժշկական պարագաներ
23.05.2020

COVID-19 հիվանդության դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների հիվանդության վարման գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով՝ ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Արագածոտնի մարզին տրամադրված 26 մատնային պուլսօքսիմետրները բաշխվում է մարզի բժշկական կազմակերպություններին:
Վերջիններիս է տրամադրվելու նաև ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Արագածոտնի մարզին տրամադրված պաշտպանիչ պարագաներն ու նյութերը (500 արտահագուստ, 510 բժշկական դիմակ, 1000 ձեռնոց, 37պաշտպանիչ ակնոց, 70 հատ 250մլ տարողության ալկոգել):