Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն աղբատար և բազմաֆունկցիոնալ մեքենաներ

23.05.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աշտարակ համայնքի կոմունալ ծառայությունը կհամալրվի նոր տեխնիկայով:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հաստատել է «Աշտարակ համայնքի կարիքների համար ձեռք բերվող աղբատար և բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում» ծրագիրը:
Տեխնիկայի ձեռքբերման նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել համայնքի աղբահանությունը, փողոցների լվացումը, ավլումը և ձյան մաքրումը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 68մլն 900հազար դրամի 40%-ը (27մլն 560հազար դրամ) ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, մյուս 60%-ը (41մլն 340հազար դրամ)՝ համայնքը:
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-12-03 09:36:07