Նորություններ
Սննդի փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի ևս 70 կարիքավոր ընտանիքների
22.05.2020

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետարանների հետ, «Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ իրականացնում է մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներին սննդամթերքի փաթեթներով ապահովելու ծրագիր:
Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզին հատկացված 70 սննդային փաթեթները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը կտրամադրի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի կողմից ուսումնասիրված և առավել կարիքավոր ընտանիքներին:
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄԷ դեսպանատանը՝ դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին աջակցելու համար: