Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կարբի համայնքում կհիմնադրվի ՏՏ դպրոց
21.05.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կարբի համայնքում կհիմնադրվի ՏՏ դպրոց:
Կորոնավիրուսային համավարակը չի խոչընդոտում Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը:
ՏՏ ոլորտում հաջողություններ նվաճած կարբեցիները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքում զարգացնել գիտելիքները՝ վեբ ծրագրավորման, հավելվածների ու կայքերի ստեղծման, ինչպես նաև ոլորտային այլ դասընթացների շնորհիվ:
ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբի համայնքի, այլև մյուս համայնքների` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության (40%) և տվյալ համայնքի (60%) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված և հավանության արժանացած մյուս ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: